Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-11-ից մինչև 2024-01-22։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 56 · ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 405. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

գործել է մինչև 2024-01-22Բացել ARLIS-ում

Հոդված 405. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

1. Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

5) բավարարում է վճռաբեկ բողոքը՝ փոփոխելով վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին.

6) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

7) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` ամբողջությամբ կամ մասնակիորեն օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

8) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով գործի վարույթը կարճելու կամ հայցն (դիմումը) առանց քննության թողնելու կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, համապատասխան մասով գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության.

9) բավարարում է վճռաբեկ բողոքը` բեկանելով վճարման կարգադրության կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը և օրինական ուժ է տալիս առաջին ատյանի դատարանի արձակած վճարման կարգադրությանը կամ փոփոխում է վճարման կարգադրության կապակցությամբ վերաքննիչ դատարանի որոշումը և վերացնում է վճարման կարգադրությունը:

2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարում է վճռաբեկ բողոքը՝ վերացնելով վերաքննիչ դատարանի որոշումը՝ անհրաժեշտության դեպքում կայացնելով նոր դատական ակտ: Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։