Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-10-ից մինչև 2018-03-15։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 22 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 148. Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2018-03-15Բացել ARLIS-ում

Հոդված 148. Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

1. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

2. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք բերելիս այդ ակտերն օրինական ուժի մեջ չեն մտնում։

3. Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի դատական ակտը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ թողնված դատական ակտը (ակտի համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից։

4. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե բերված բողոքը վճռաբեկ դատարանի կողմից թողնվել է առանց քննության կամ վերադարձվել է, և սահմանված ժամկետում բողոքում առկա սխալները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի բերվել:

5. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:

6. Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկման ոչ ենթակա միջանկյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

7. Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալու պահից 5 օր հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։