ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 17 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 104. Դատավարության մասնակիցներին և դատավարությանը մասնակցող այլ անձանց իրենց իրավունքները և պարտականությունները պարզաբանելը
Հոդված 104. Դատավարության մասնակիցներին և դատավարությանը մասնակցող այլ անձանց իրենց իրավունքները և պարտականությունները պարզաբանելը
1. Դատական նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին և դատավարությանը մասնակցող այլ անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, եթե նրանք չեն հայտնում դրա անհրաժեշտության բացակայության մասին, և անցնում է գործն ըստ էության քննելուն։
2. Դատական նիստը նախագահողը պարզում է` արդյոք հայցվորը պնդում է իր պահանջները, ընդունում է արդյոք պատասխանողը հայցվորի պահանջները։
3. Այնուհետև դատական նիստը նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչև դատաքննության սկիզբը։