ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 164. Վճռաբեկ բողոքի պատասխանը
Հոդված 164. Վճռաբեկ բողոքի պատասխանը
1. Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը, մինչև գործի դատաքննությունն իրավունք ունի բողոքի վերաբերյալ իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և դատավարության մասնակիցներին։
2. Պատասխանին կցվում են պատասխանի պատճենները դատավարության մասնակիցներին ուղարկելու ապացույցները։
3. Պատասխանը ստորագրում է դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը։