Հոդված 181. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը
Հոդված 181. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը
1. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) այդ դատական ակտը կայացվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի սուտ ցուցմունքների, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացության, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանության, կեղծ փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների հիման վրա.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը կամ դատավորը գործի քննության առնչությամբ կատարել է հանցագործություն։
(ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը 26.06.2015 ՍԴՈ-1222 որոշմամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի երկրորդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման)