Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-10-ից մինչև 2018-06-30։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎԳլուխ 25 · ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ

Հոդված 182. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

գործել է մինչև 2018-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 182. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝

1) սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.

2) սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով և 199-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական դատարանը կայացրել է որոշում, որով անվավեր է ճանաչվել այն իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ, որը կիրառվել է տվյալ գործով դատական ակտ կայացնելիս.

3) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

4) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար:

(182-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-89-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։