Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-04-ից մինչև 2019-10-05։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎԳլուխ 25 · ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ

Հոդված 184. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունքը

գործել է մինչև 2019-10-05Բացել ARLIS-ում

Հոդված 184. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունքը

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

2) այն անձինք, որոնք օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ունեցել են այդ իրավունքն իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետի ուժով զրկված են եղել Սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.

3) այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից դատական ակտի կայացման պահին, միջազգային պայմանագրին համապատասխան, ունեցել են միջազգային դատարան դիմելու իրավունք:

(184-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-57-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։