Հոդված 194. Դիմումին ներկայացվող պահանջները
Հոդված 194. Դիմումին ներկայացվող պահանջները
1. Ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջների՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դիմումը բովանդակում է`
1) տեղեկություններ` դիմողի նկատմամբ կիրառված անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ այդ ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին իմանալու ժամանակի կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կատարման կամ անգործության վերաբերյալ.
2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի անվանումը և այն դրույթը (դրույթները), որի (որոնց) իրավաչափությունը վիճարկվում է.
3) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի անվանումը (դրա դրույթը), որին, դիմողի գնահատմամբ, հակասում է վիճարկվող նորմատիվ իրավական ակտը.
4) հիմնավորումներ` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին հակասելու, ինչպես նաև դիմողի իրավունքների խախտման կամ դրանց հնարավոր խախտման վտանգի վերաբերյալ:
2. Դիմումին կցվում են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված նորմատիվ իրավական ակտերի տեքստերի պատճենները: