ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 30 · ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 219. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները
Հոդված 219. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները
1. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափության դեմ հայցը կարող է ներկայացվել դատարան որոշումը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
2. Վարչական դատարանը հայցադիմումը ստանալուն հաջորդող երկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ: