Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-09-09-ից մինչև 2020-10-10։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԸ ԵՎ ՀԱՅՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 72. Հայց ներկայացնելու ժամկետները

գործել է մինչև 2020-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 72. Հայց ներկայացնելու ժամկետները

1. Հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել`

1) վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.

2) պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից.

3) գործողության կատարման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,

գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը.

4) ճանաչման հայցի դեպքում`

ա. անկախ ժամկետից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործերով,

բ. 5 տարվա ընթացքում` վարչական ակտն ուժը կորցնելու, գործողության կամ անգործության սպառվելու պահից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով,

գ. 5 տարվա ընթացքում՝ իրավահարաբերության ծագման կամ դադարման պահից՝ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործերով:

2. Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։