ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎԳլուխ 25 · ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ
Հոդված 185. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու ժամկետը
Հոդված 185. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու ժամկետը
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կարող է ներկայացվել համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում։
2. Դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի իրավահաջորդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում կարող է ներկայացնել իրավահաջորդ ճանաչվելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում իրավանախորդը չի իրացրել դիմում ներկայացնելու իր իրավունքը մահվան պատճառով։
3. Դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։