Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2021-10-30։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 17 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 113. Դատական վիճաբանությունները

գործել է մինչև 2021-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 113. Դատական վիճաբանությունները

1. Ապացույցների հետազոտման ավարտից հետո դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հանդես գալու ամփոփիչ ճառերով (դատական վիճաբանություններ)։

2. Սկզբում հանդես է գալիս հայցվորը, ապա՝ պատասխանողը, այնուհետև՝ երրորդ անձը:

3. Վարչական դատարանը կարող է ի սկզբանե սահմանել դատական վիճաբանությունների առավելագույն` դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հավասար տևողություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։