ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 18 · (գլուխը խմբ. 05.05.21 ՀՕ-187-Ն)
Հոդված 118.4. Գրավոր ընթացակարգով քննվող գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը և դրա բողոքարկումը
Հոդված 118.4. Գրավոր ընթացակարգով քննվող գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը և դրա բողոքարկումը
1. Գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում ընդհանուր կանոններով, բացառությամբ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով կայացված վճռի և գործի վարույթը կարճելու մասին որոշման, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից 15 օր հետո, եթե դրանց դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
2. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-583-Ն):
(118.4-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.12.22 ՀՕ-583-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)