Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-07-29։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 28 · ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 212. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը

գործել է մինչև 2023-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 212. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը

1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկել ընտրություններին մասնակցող թեկնածուն, կուսակցությունը։

2. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է նաև այն անձը, որի ընտրվելը վիճարկվում է։ Նրա չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար։

3. Վարչական դատարանը գործը քննելիս իրավասու է պարզելու քվեարկության իրական արդյունքները:

4. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ վեճերով վարչական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին կամ կուսակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների,

գ. ընտրությունները ճանաչել չկայացած։

5. Եթե գործի քննությունից հետո վարչական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն վարչական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս վարչական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները։

(212-րդ հոդվածը փոփ. 25.05.16 ՀՕ-56-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։