Հոդված 117. Գրավոր ընթացակարգով քննվող գործերը
Հոդված 117. Գրավոր ընթացակարգով քննվող գործերը
1. Վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
1.1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.7-րդ և 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:
1.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:
2. Դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում վարչական դատարանը կարող է գրավոր ընթացակարգով քննել նաև այլ գործեր:
3. Գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝
1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց.
3) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց (բացառությամբ երրորդ անձի) ներգրավելու անհրաժեշտություն.
4) անհրաժեշտ է ձեռնարկել սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
(117-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.12.22 ՀՕ-583-Ն, 28.02.24 ՀՕ-98-Ն)
(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(28.02.24 ՀՕ-98-Ն օրենքն ունի անցումային դրույթ)