ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 172. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը և որոշման հրապարակումը
Հոդված 172. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը և որոշման հրապարակումը
(վերնագիրը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
1. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
2. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
(172-րդ հոդվածը խմբ. 24.06.20 ՀՕ-343-Ն)
(24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)