Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-01-ից մինչև 2024-10-10։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎԳլուխ 25 · ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ

Հոդված 181. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

գործել է մինչև 2024-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 181. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

1. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝

1) դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել դիմում ներկայացրած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ դիմում ներկայացրած անձ չհանդիսացող դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:

(181-րդ հոդվածը խմբ. 21.06.18 ՀՕ-364-Ն, փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն)

(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածի 26.06.15 ՍԴՈ-1222 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 21.06.2018 ՀՕ-364-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)

&#9878Հոդված 182. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝

1) սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.

2) սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով և 199-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական դատարանը կայացրել է որոշում, որով անվավեր է ճանաչվել այն իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ, որը կիրառվել է տվյալ գործով դատական ակտ կայացնելիս.

3) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը.

4) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ տվյալ գործով արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար:

(182-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-89-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-212-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-245-Ն)

&#9878Հոդված 183. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, եթե այդ դատական ակտը մինչև օրինական ուժի մեջ մտնելը չի վերանայել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։