Հոդված 200.10. Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը
Հոդված 200.10. Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը
1. Սույն գլխով նախատեսված գործերով կայացված` վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի եզրափակիչ մասը տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո դատարանը ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում դրա պաշտոնական հրապարակումն իրականացնելու համար:
2. Սույն գլխով նախատեսված գործերով կայացված` վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պատճենը դատարանն ուղարկում է իրավունքի գրանցում իրականացնող մարմիններ: