Հոդված 219. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները
Հոդված 219. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումների քննության ժամկետները
1. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափության դեմ հայցը կարող է ներկայացվել դատարան որոշումը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցադիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:
2. Վարչական դատարանը հայցադիմումը ստանալուն հաջորդող երկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ:
(219-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-179-Ն)
(19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)