ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 24 · ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 176. Գործի նոր քննության կարգը
Հոդված 176. Գործի նոր քննության կարգը
1. Գործի նոր քննությունը վարչական կամ վերաքննիչ դատարանում իրականացվում է համապատասխանաբար վարչական կամ վերաքննիչ դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով։
2. Գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոխվել հայցի հիմքը, առարկան կամ հայցային պահանջների չափը, չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց: