Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-20։Բացել գործող տեքստը
ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 29 · ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 223. Հարցաքննության արձանագրությունը

գործել է մինչև 2022-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 223. Հարցաքննության արձանագրությունը

1. Հարցաքննվող անձի ցուցմունքներն արձանագրվում են առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացի: Հարցերը և դրանց պատասխաններն արձանագրվում են նույն հաջորդականությամբ, ինչ որ տրվել են հարցաքննության ընթացքում: Արձանագրությունում նշվում են բոլոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք հանվել են քննիչի կողմից, կամ որոնց հրաժարվել է պատասխանել հարցաքննվող անձը: Ցուցմունք տալուց կամ հարցերին պատասխանելուց հրաժարվելու հիմքը կամ պատճառը նշվում է արձանագրությունում:

2. Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքներն արձանագրելու անձամբ, որի մասին քննիչը նշում է արձանագրությունում: Ցուցմունքին ծանոթանալուց հետո քննիչը նրան կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը և տրվող պատասխանները ներառվում են արձանագրությունում:

3. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձին ներկայացվում են իրեղեն ապացույցներ կամ արտավարութային փաստաթղթեր, կամ հրապարակվում են ապացուցողական այլ գործողությունների արձանագրություններ, կամ վերարտադրվում են ձայնագրման, տեսագրման կամ տեսաձայնագրման նյութեր, ապա այդ մասին նշվում է արձանագրությունում: Արձանագրությունում պետք է շարադրվեն նաև դրանց կապակցությամբ հարցաքննվող անձի ցուցմունքները:

4. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվողի կողմից կատարվել են նշումներ, կազմվել են սխեմաներ, գծագրեր, նկարներ, ապա դրանք հարցաքննվողի ստորագրությամբ կցվում են արձանագրությանը, և այդ մասին նշվում է արձանագրությունում:

5. Հարցաքննության ավարտից հետո արձանագրությունը ներկայացվում է հարցաքննվող անձի և հարցաքննության մյուս մասնակիցների ծանոթացմանը, կամ նրանց խնդրանքով արձանագրությունը հրապարակում է քննիչը, որի մասին նշվում է արձանագրությունում: Արձանագրությունը լրացնելու կամ դրանում ուղղումներ կատարելու վերաբերյալ հայտարարությունները շարադրվում են արձանագրության մեջ:

6. Ցուցմունքին ծանոթանալու և դրանում առկա գրառումների ճշտության փաստը հարցաքննվող անձը և հարցաքննության մյուս մասնակիցները հավաստում են ստորագրությամբ, որը դրվում է արձանագրության վերջում: Հարցաքննվող անձն ստորագրում է նաև արձանագրության յուրաքանչյուր էջի տեքստի վերջում:

7. Հարցաքննության տեսաձայնագրման դեպքում ցուցմունքները, այդ թվում` հարցերը և պատասխանները, ինչպես նաև հարցաքննության ընթացքում կատարված մյուս գործողություններն ամրագրվում են միայն տեսաձայնագրմամբ։

8. Հարցաքննության տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչներից մեկը կնքվում է և կարող է բացվել միայն դատարանում, իսկ մյուս կրիչն օգտագործվում է մինչդատական վարույթի ընթացքում։ Տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը, իսկ առկայության դեպքում՝ նաև տեսաձայնագրության հիման վրա քննիչի կազմած և ստորագրած ցուցմունքի թղթային վերծանումը կցվում են արձանագրությանը։ Ցուցմունքի թղթային վերծանումն ապացուցման գործընթացում կարող է օգտագործվել այնքանով, որքանով համապատասխանում է տեսաձայնագրության բովանդակությանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։