ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 2 · ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 13. Քրեական վարույթի կարճման հիմքերը
Հոդված 13. Քրեական վարույթի կարճման հիմքերը
1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`
1) հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը.
2) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված պայմանների խախտմամբ.
3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները.
4) առկա է սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հանգամանքը․
5) մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերվել է մասնավոր մեղադրանքի կարգով քրեական հետապնդման ենթակա ենթադրյալ հանցանք կատարած անձը, եթե բացակայում են հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքերը: