Հոդված 134. Արգելադրված գույքի պահպանությունը
Հոդված 134. Արգելադրված գույքի պահպանությունը
1. Բացի անշարժ գույքից և մեծածավալ առարկաներից, արգելադրված այլ գույքն առգրավվում է:
2. Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող թանկարժեք մետաղները և քարերը, արտարժույթը, արժեթղթերը պահպանման համար հանձնվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին, իսկ Հայաստանի Հանրապետության դրամը մուծվում է այն դատարանի դեպոզիտ, որին ընդդատյա է լինելու վարույթը: Վերցված մյուս առարկաները կնքվում և պահվում են այն մարմնում, որի որոշմամբ գույքը արգելադրվել է կամ պահպանության են հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին:
3. Արգելադրված և չվերցված մեծածավալ գույքը կնքվում և պահպանության համար թողնվում է գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ նրա ընտանիքի չափահաս անդամին, իսկ դրա անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է իրավասու պետական մարմնին: Գույքի պահպանության համար պատասխանատու անձին բացատրվում է տվյալ գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, որի մասին նրանից վերցվում է ստորագրություն:
(134-րդ հոդվածը փոփ. 07.07.22 ՀՕ-294-Ն)