ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 13 · ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ
Հոդված 108. Ձերբակալման տեսակները և ժամկետի հաշվարկը
Հոդված 108. Ձերբակալման տեսակները և ժամկետի հաշվարկը
1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝
1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.
2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.
3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ:
2. Անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից: Ձերբակալման` սույն օրենսգրքով սահմանված ժամկետը հաշվարկվում է նույն պահից:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: