Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-30-ից մինչև 2023-07-29։Բացել գործող տեքստը
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸԳլուխ 40 · ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ (ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ) ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 304. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով կայացվող որոշումները

գործել է մինչև 2023-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 304. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով կայացվող որոշումները

1. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով դատարանը որոշմամբ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է բողոքը կամ մերժում է այն:

2. Ամեն դեպքում, բողոքը բավարարվում է, եթե վարույթի հանրային մասնակիցը չի ներկայացրել դատարանի պահանջած նյութերը: Բողոքը կարող է բավարարվել, եթե վարույթի հանրային մասնակիցը դատարանի պահանջով չի ներկայացել դատարան:

3. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա դնում է անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն:

4. Բանավոր ընթացակարգով բողոքի քննության դեպքում որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, վիճարկվող վարութային ակտը կայացրած (կատարած) հանրային մասնակցին, քննիչին և հսկող դատախազին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։