Հոդված 249. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը
Հոդված 249. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը
1. Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է դրանք տիրապետող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:
2․ Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են բովանդակային տվյալները։
3. Պահպանված գաղտնի թվային տվյալները ենթակա են անհապաղ ոչնչացման, եթե դատարանի համապատասխան որոշման կայացումից հետո՝ 90 օրվա ընթացքում, հետաքննության մարմինը դրանք չի վերցրել:
4. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունն անցկացնելիս հեռահաղորդակցության կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր և ստեղծել գաղտնի քննչական գործողության կատարման համար անհրաժեշտ այլ պայմաններ:
(249-րդ հոդվածը խմբ. 24.10.24 ՀՕ-393-Ն)