Հոդված 12. Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
Հոդված 12. Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
1) անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը.
2) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության).
3) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ oրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ այլ դատական ակտ.
4) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մաuին դատախազի չվերացված որոշում, բացառությամբ սույն մասի 9-րդ կետով նախատեսված դեպքի.
5) անձն անձեռնմխելիության ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության.
6) իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձին չի զրկել անձեռնմխելիությունից.
7) լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան.
8) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա.
9) վարույթով քրեական հետապնդումն իրականացվել է հանրային կարգով, մինչդեռ uույն oրենuգրքի պահանջներին համապատասխան` քրեական հետապնդումը պետք է իրականացվեր միայն մասնավոր կարգով.
10) անձը մահացել է.
11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին.
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից.
13) անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
14) անձին մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ և 11-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։
3. Սույն հոդվածի 1-ին մաuի 10-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե մահացածի օրինական ներկայացուցիչն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում: Սույն հոդվածի 1-ին մաuի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա:
4. Սույն հոդվածի 1-ին մաuի 12-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում:
(12-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.01.26 ՀՕ-5-Ն)
(հոդվածի 05.02.25 ՍԴՈ-1767 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 20.01.26 ՀՕ-5-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)