Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-19-ից մինչև 2026-04-28։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 17 · ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

Հոդված 146. Դատական տուգանքը

գործել է մինչև 2026-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 146. Դատական տուգանքը

1. Նախագահողի տված նկատողության պահանջները չկատարելու դեպքում դատարանն իրավասու է դատական վարույթի մասնակցի նկատմամբ նշանակել դատական տուգանք:

2. Դատական տուգանքի չափը չի կարող գերազանցել 100․000 Հայաստանի Հանրապետության դրամը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ, որի պատճենը նույն օրն ուղարկվում է տուգանված անձին:

3. Դատական տուգանք նշանակելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով:

4. Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

5. Նշանակված դատական տուգանքը վճարվում է պետական բյուջե:

(146-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-190-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։