Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-06-08-ից մինչև 2026-07-06։Բացել գործող տեքստը
ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 30 · ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 242. Գաղտնի քննչական գործողությունների կատարման հիմքը և պայմանները

գործել է մինչև 2026-07-06Բացել ARLIS-ում

Հոդված 242. Գաղտնի քննչական գործողությունների կատարման հիմքը և պայմանները

1. Գաղտնի քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքով կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց, և միաժամանակ այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է:

2. Գաղտնի քննչական գործողությունը կատարվում է քննիչի հանձնարարությամբ` դատարանի որոշման հիման վրա:

3. Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով, իսկ վերահսկելի մատակարարումը և գնումը՝ բացառապես սույն օրենսգրքի 251․1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով։

4. Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

(242-րդ հոդվածը խմբ. 06.05.26 ՀՕ-206-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։