Հոդված 457. Եզրափակիչ դատական ակտերը
Հոդված 457. Եզրափակիչ դատական ակտերը
1. Մասնավոր մեղադրանքով կայացվում է միասնական դատավճիռ` առանց վերդիկտի: Դատավճռի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին, ինչպես նաև դատախազություն:
2. Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
3. Եթե հիմնական դատալսումների արդյունքով պարզվում է, որ ապացուցված արարքի կապակցությամբ քրեական հետապնդումը կարող էր իրականացվել միայն հանրային կարգով, ապա դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, հոդվածի մասը կամ կետը:
4. Արդարացման դատավճիռ կայացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 456-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու դեպքում դատարանը լուծում է նաև տուժողի գործողությունների հետևանքով մեղադրյալին պատճառված վնասի հատուցման հարցը:
(457-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-190-Ն)