Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-08-ից մինչև 2020-04-15։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-04-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 32. Կառավարչի պատասխանատվությունը

գործել է մինչև 2020-04-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 32. Կառավարչի պատասխանատվությունը

1. Դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը։ Դատավորի կողմից կառավարչի պարտականությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում դատավորն այդ մասին անհապաղ տեղեկացնում է տվյալ կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը, պարտապանին և պարտատերերին։ Նոր կառավարչի նշանակումը կատարվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով։

1.1 Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելը կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելը հիմք է լիազոր մարմնի կողմից կառավարչի որակավորման վկայականը հետ վերցնելու համար։

2. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-231-Ն)

3. Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը կամ սնանկության գործը վարելուց անհիմն հրաժարվելու կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը չկատարելու, հիմք է հանդիսանում նրան կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելու համար:

(32-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն, խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։