Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-06-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-06-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 10 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ

Հոդված 89. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, պահանջներ չներկայացվելու կամ պահանջների բավարարման դեպքում

գործել է մինչև 2021-06-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 89. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, պահանջներ չներկայացվելու կամ պահանջների բավարարման դեպքում

1. Սնանկության գործի ցանկացած փուլում կառավարչի կամ պարտապանի միջնորդության հիման վրա գործը կարող է ավարտվել, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են (այդ թվում` հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի կողմից պարտապանի պարտավորությունների կատարման համար սնանկության հատուկ հաշվին անհատույց դրամական միջոցներ փոխանցելու միջոցով), կամ նրանք հրաժարվել են իրենց պահանջներից կամ երկարաձգել են դրանց կատարման ժամկետը, կամ պահանջներ չեն ներկայացվել, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից և առկա չէ որևէ պարտավորության գծով 90 օրից ավելի կետանց։ Կառավարչի հաշվետվությունը և վերջնական հաշվեկշիռը քննարկվում և դատարանի կողմից վճիռ է կայացվում սույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով։

2. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)

(89-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, 18.09.20 ՀՕ-445-Ն)

(18.09.20 ՀՕ-445-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։