Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-09-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 39.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 39.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումը

1. Այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, դիմում ներկայացնել դատարան՝ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ սույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով:

2. Ապահովված պարտատիրոջ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։ Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով մերժվելու դեպքում դիմումն ընդունվում է որպես սույն օրենքի 46-րդ հոդվածով ներկայացված պահանջ:

3. Սույն հոդվածով սահմանված իրավունքից օգտվում է նաև այն անձը, որի նկատմամբ պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու:

4. Սույն հոդվածով նախատեսված դիմումը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո ներկայացվելու և ժամկետի բացթողումը հարգելի ճանաչվելու դեպքերում դատարանն այն քննարկում է սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով:

(39.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։