Հոդված 44.2. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը
Հոդված 44.2 Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը
1. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
3. Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:
(44.2- րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-77-Ն)
(44.2-րդ հոդվածը 06.12.17 ՀՕ-242-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 27.06.2018 թվականին:)