Հոդված 44.2. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը
Հոդված 44.2 Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը
(վերնագիրը լրաց. 06.12.17 ՀՕ-242-Ն)
1. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
3. Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:
(44.2-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-77-Ն, 06.12.17 ՀՕ-242-Ն, փոփ. 11.05.26 ՀՕ-197-Ն)