ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 23 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ
Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու իրավունքը
Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու իրավունքը
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաև տուժողի կողմից, իսկ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված լինելու դեպքում՝ նաև իրավախախտումը կատարած անձի կողմից:
Վարչական տույժ նշանակելու մասին դատարանի (դատավորի) որոշումը վերջնական է և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգով գանգատարկման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:
(286-րդ հոդվածը խմբ. 01.07.91, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն)