Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու իրավունքը
Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու իրավունքը
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաև տուժողի կողմից, իսկ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված լինելու դեպքում՝ նաև իրավախախտումը կատարած անձի կողմից:
Վարչական տույժ նշանակելու մասին դատարանի (դատավորի) որոշումը վերջնական է և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգով գանգատարկման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:
(286-րդ հոդվածը խմբ. 01.07.91, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն)
⚖Հոդված 287. Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման գանգատարկման (բողոքարկման) կարգը
(վերնագիրը խմբ. 23.10.19 ՀՕ-206-Ն)
1. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել (բողոքարկվել) սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Վարչական ակտը չի կարող գանգատարկվել (բողոքարկվել) վարչական կարգով, եթե նույն վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, իսկ եթե վարչական ակտի դեմ ներկայացված գանգատը (բողոքը) ընդունվել է վարույթ դատական կարգով վարչական ակտի վիճարկումից առաջ, ապա այդ դեպքում վարչական մարմնի հարուցած վարույթը ենթակա է կարճման:
2. Սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 137.9-րդ հոդվածով, ինչպես նաև 224-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:
3. Որոշումը վարչական կարգով գանգատարկվում է (բողոքարկվում է) վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին:
Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է բողոքարկվել նաև նույն էլեկտրոնային փոստով՝ բողոքն ստանալու մասին էլեկտրոնային ծանուցմամբ:
(287-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, խմբ. 23.10.19 ՀՕ-206-Ն, լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, խմբ. 28.02.24 ՀՕ-97-Ն, 03.07.25 ՀՕ-202-Ն)
(28.02.24 ՀՕ-97-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-406-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)
(03.07.26 ՀՕ-406-Ն օրենքն ունի անցումային դրույթ)