Հոդված 32. Վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները
Հոդված 32. Վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները
Վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին, սույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիզինգի իրավունքի պետական գրանցման դեպքում՝ լիզինգառուն) (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը) կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: Տուգանային միավորների ձևով նշանակվող վարչական տույժը կիրառվում է սույն մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:
Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
Սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(32-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 26.12.08 ՀՕ-239-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.06.13 ՀՕ-94-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-320-Ն)