Հոդված 47.7. Հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը
Հոդված 47.7. Հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը
(վերնագիրը փոփ. 13.02.20 ՀՕ-96-Ն)
Հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի պահանջների խախտմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ալկոհոլային խմիչքների գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին մասերի պահանջների խախտմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(մասն ուժը կորցրել է 13.02.20 ՀՕ-96-Ն)
Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
(47.7-րդ հոդվածը լրաց. 11.09.12 ՀՕ-182-Ն, փոփ. 13.02.20 ՀՕ-96-Ն)