Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-11-ից մինչև 2025-04-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 47.7. Հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

գործել է մինչև 2025-04-27Բացել ARLIS-ում

Հոդված 47.7. Հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

(վերնագիրը փոփ. 13.02.20 ՀՕ-96-Ն)

Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի պահանջների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի կամ գովազդ արտադրողի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Ալկոհոլային խմիչքների գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:

(47.7-րդ հոդվածը լրաց. 11.09.12 ՀՕ-182-Ն, փոփ. 13.02.20 ՀՕ-96-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն)

(հոդվածը 22.01.25 ՀՕ-13-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։