Հոդված 124.3. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը
Հոդված 124.3. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը
1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
2. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
(124.3-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
⚖Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը
1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:
5. Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:
(124.4-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 19.06.13 ՀՕ-94-Ն, 21.06.14 ՀՕ-78-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)