ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 193.3. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը
Հոդված 193.3. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(193.3-րդ հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-378-Ն)