Հոդված 110.5. Մեկուսացված համակարգում և գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը
Հոդված 110.5. Մեկուսացված համակարգում և գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը
1. Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության համար մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջները խախտելը կամ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման կարգը խախտելը կամ մեկուսացված համակարգում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
2. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունն առանց լիցենզիայի իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
(110.5-րդ հոդվածը լրաց. 17.01.23 ՀՕ-12-Ն)