Հոդված 183.4. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը
Հոդված 183.4. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը
1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացվող վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներին կամ զորախաղերին տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր և ժամկետում չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նույն արարքը, եթե կատարվել է կրկին վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները ռազմական դրության ժամանակ տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր և ժամկետում չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
(183.4-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-127-Ն)