Հոդված 40.3
Հոդված 40.3.
Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 28.04.21 ՀՕ-182-Ն)
1. Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, եթե դա բացելը օրենքով սահմանված պարտականություն է, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։
(40.3-րդ հոդվածը փոփ. 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 07.09.18 ՀՕ-376-Ն, 28.04.21 ՀՕ-182-Ն)