Հոդված 40.3
Հոդված 40.3.
Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը կամ հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, երբ դրա բացելը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պարտականություն է, կամ նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ ընտրություններին առաջադրվելու համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ընտրական գրավի մեկ քառորդի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը:
(40.3-րդ հոդվածը փոփ. 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 07.09.18 ՀՕ-376-Ն)