Հոդված 95. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը
Հոդված 95. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը
(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-34-Ն)
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով։
(95-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 19.03.12 ՀՕ-34-Ն, փոփ., լրաց. 12.09.23 ՀՕ-290-Ն)