Հոդված 160. Զենքի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների վաճառքի կարգը խախտելը
Հոդված 160. Զենքի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների վաճառքի կարգը խախտելը
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-378-Ն)
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց զենք վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով։
3. Վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանումը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։
5. Զենքի վաճառքի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(160-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-378-Ն)