Հոդված 191. Զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը
Հոդված 191. Զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-378-Ն)
1. Զենք պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, հավաքածուներ կազմելու թույլտվություններ ունեցող քաղաքացիների կողմից զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ զենքը վերցնելու կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` զենքի և ռազմամթերքի առգրավմամբ:
3. Զենքը և ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոններն իրավաբանական անձանց այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, նրանց կողմից զենքը և ռազմամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ զենքը վերցնելու կամ առանց դրա:
4․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի և ռազմամթերքի առգրավմամբ:
(191-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-378-Ն)