Հոդված 277. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ժամկետները
Հոդված 277. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ժամկետները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում:
Սույն օրենսգրքի 40.1 -40.4,40.6 -40.12, 44, 172, 175, 180.1 և 182 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 147 հոդվածի երկրորդ մասով նախատեսվածները` երեք օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսվածները` հնգօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 103, 106 հոդվածներով նախատեսվածները` յոթնօրյա ժամկետում:
Սույն օրենսգրքի 171.1-171.11-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 45-օրյա ժամկետում:
Սույն օրենսգրքի 40.13-40.15 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ ամսվա ընթացքում:
Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության այլ ժամկետներ:
(277-րդ հոդվածը խմբ. 28.05.86, 10.03.90, 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 26.05.11 ՀՕ-165-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-45-Ն, 23.03.18 ՀՕ-250-Ն, փոփ. 07.09.18 ՀՕ-376-Ն, 03.03.21 ՀՕ-94-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-30-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-343-Ն)